Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ճանապարհ բացեցիք ադրբեջանցիների վերադարձի համար

Ճանապարհ բացեցիք ադրբեջանցիների վերադարձի համար
20.06.2026 | 12:40

Հիմա հասկացա՞ք, որ Նիկոլին ընտրելով, ճանապարհ բացեցիք ադրբեջանցիների վերադարձի համար, հավանաբար նրան ընտրողների ուզածն էլ այս էր...ուրեմն վայելեք։

«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը... Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը անհիմն է անվանել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցի գնահատումը որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանականը հայտարարել է Օրդուբադում՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։ «Մենք պարզապես ուզում ենք խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան վերադառնալ մեր հայրենի հողեր և ապրել այնտեղ անվտանգ ու արժանապատվորեն», - ասել է նա։

Նրա խոսքով՝ «արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադարձը» Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք: Համայնքի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում: Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է: Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են», - ասել է Ասկերովը:

«Մեր Հայաստանը» ՖԲ էջ

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.